Բարձրակարգ երկրներում հանգստանալն էժան ընտրություն չէ. Ալեքսանդր Բաբասյանն՝ ամառային հանգստի և արկածների մասին

07/08/2017 18:13

Բարձրակարգ երկրներում հանգստանալն էժան ընտրություն չէ. Ալեքսանդր Բաբասյանն՝ ամառային հանգստի և արկածների մասին


Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այս օրերին կնոջ և որդու հետ ամառային հանգիստն անցկացնում է Շվեդիայում: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս նկատեց՝ հավատում է «Ինչպես տարին սկսես, այնպես էլ կանցկացնես» արտահայտությանը, և տարվա հանգիստը մեկնարկել է հենց թագավորական պետությունից:

«2017 թվականը դիմավորել ենք Շվեդիայում, ու որոշեցի, որ տարվա հանգստյան շրջանի 14 օրերը նորից այդ երկրում անցկացնենք: Ես, կինս ու որդիս այստեղ մեր ընկերների տանն ենք հյուրընկավել՝ իրենց իսկ հրավերով: Ճիշտ է՝ տարվա ընթացքում հանգստացել ենք նաև Մոսկվայում, Վրաստանում, բայց ամենահոգեհարազատը Շվեդիան էր, որտեղ ինձ շատ լավ եմ զգում»,- խոստովանեց մեր զրուցակիցը:

Հատկապես վերջին տարիներին ամռան ամիսներին հայ զբոսաշրջիկն իր հանգիստը պատկերացնում է միայն ծովափնյա քաղաքներում: Սակայն դերասանը այլ նախասիրություն ունի: Օրինակ, Շվեդիայի ընտրությունը պայմանավորված է իր՝ եվրոպական երկրների նկատմամբ ունեցած սիրով:

«Այնպես չի, որ ես ծով չեմ սիրում, բայց այն իմ հանգստի պարտադիր բաղադրիչը չէ: Լողալը միշտ էլ կա, և այն իրականացնելու հնարավորություն միշտ էլ կարող ենք գտնել: Բայց ես  սիրում եմ եվրոպական երկրներ, առավել ևս՝ թագավորական ծագումով՝ Հոլանդիա, Շվեդիա, Անգլիա… Պատճառներից մեկն այն է, որ տեղաբնակներն իրենց հենց նման ծագում ունեցողների պես են պահում, արիստոկրատ են: Բարձր կենսակերպ ունեն, ու մենք էլ մեզ լավ ենք զգում՝ գտնվելով այնպիսի երկրներում, որտեղ նման նիստուկաց կա: Դրանից մեր աշխարհայացքն էլ է փոխվում: Ինչո՞ւ ոչ՝ վերցնելու, ընդօրինակելու շատ լավ բաներ ունենք: Կարծում եմ՝ Շվեդիան Եվրոպայի ամենամաքուր երկիրն է, սնուննդն էլ էկոլոգիապես մաքուր է: Սա առողջ ու օգտակար հանգիստ է»,-վստահեցրեց նա:

Նկատառմանը՝ հանգստի վայրն ընտրելիս խորհրդակցո՞ւմ է կնոջ՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ, թե՞ իր որոշումը քննարկման չի ենթարկվում՝ ընդգծեց.

«Բնականաբար, ուշադրություն եմ դարձնում նաև կնոջս նախասիրություններին, չէ՞ որ մենակ չեմ գնում հանգստանալու: Մենք միշտ այնպիսի վայրեր ենք ընտրում, որտեղ երկուսս, ավելի ճիշտ՝ երեքս էլ (նկատի ունի որդուն, հեղ.) մեզ լավ կզգանք: Բայց ասեմ, որ այս անգամվա ընտրությունն իմն էր, Լիլիթն ավելի շատ ծովի սիրահար է՝ Հունաստան, Իտալիա, կամ Իսպանիա էր ուզում: Բայց ինձ զիջեց, քանի որ սեպտեմբերին էլ իր ցանկությամբ Միլան ենք մեկնելու»:

Թեև այս անգամ երիտասարդ ընտանիքն ընտրել է պասիվ հանգիստը, սակայն հիմնականում օրվա ընթացքը որոշում է տրամադրությունը: Ամուսիններն ու նրանց ընկերներն այս օրերին իրենց զերծ չեն պահում նաև ակումբային միջոցառումներից, բայց՝ հազվադեպ.

«Այս տարին ինձ համար բավական ծանրաբեռնված է. սերիալում գլխավոր հերոսին եմ մարմնավորում, 25 մասից բաղկացած ֆիլմում էլ գլխավոր դերով հանդես եկա: Վերջին մեկ ու կես ամսում, երբ զուգահեռ այդ երկու ֆիլմերում էի նկարահանվում, ընտանիքիս հետ անցկացնելու ժամանակ գրեթե չէի ունենում:

Գաղտնիք չէ, որ եվրոպական երկրներում հանգիստ կազմակերպելը բավական թանկ հաճույք է: Հանգստի մեկնելիս Ալեքսանդր Բաբասյանը նախընտրում է իր գումարը ծախսել հանգուստի խանութներում և ռեստորաններում՝ ծանոթանալով տեղի խոհարարների ձեռքի համին: Հարցին, թե որքա՞ն բյուջե են նախատեսել երկու շաբաթների համար, մեր զրուցակիցը նկատեց.

«Իհարկե, հատկապես ամռանը բարձրակարգ երկրներում հանգստանալն էժան ընտրություն չէ: Բայց ես հստակ բյուջե չեմ նախատեսել, չգիտեմ՝ որքան կծախսեմ, քանի որ հանգիստս դեռ չի ավարտվել: Ես սիրում եմ շոփինգ անել, նաև՝ համեղ ուտել, առավելևս այն երկրներում, որոնց խոհանոցները համով ու առողջարար են: Շվեդիայում սնունդի վրա եմ շատ ծախսում և ժամանցների, որոնք հաճելի էմոցիաներ են փոխանցում»:

Ալեքսանդր Բաբասյանն այսօր Հայաստանում ամենապահանջված ու մշտական զբաղվածություն ունեցող երիտասարդ դերասաններից է: Կեսկատակ-կեսլուրջ նկատում է՝ աշխատանքը խանգարում է հանգստին, բայց եթե չաշխատես, ֆինանսական նման հնարավորություն չես ունենա: Այդ երկուսը փոխկապակցված են.

«Ամենամեծ դժվարությունն այն է, որ ֆիքսված ժամանակ պետք է ընտրես հանգստիդ շրջանը, չես կարող՝ երբ ուզես, գնաս: Չի կարելի նեղացնել աշխատակազմին, կոլեգաներին»:

Բացի տվյալ երկրի եղանակին համապատասխան հագուստից մեկնելիս իր պարտադիր իրերի ցանկում է նաև ականջակալը: Երբեմն այդ ցուցակում են հայտնվում նաև խաղային համակարգիչները, որոնք ապահովում են երեկոյան ժամանցը:

Չգրված օրենք է՝ լիարժեք չէ այն հանգիստը, որն արկածներով չի ուղեկցվում: Բաբասյանները ևս Շվեդիայում նման արկածների միջով անցան, ինչն առավել հիշարժան կդարձնի ուղևորությունը:

«Մեր գտնվելու քաղաքը Ստոկհոլմից հեռու է 400 կմ: Մեր ընկերներն ավտոմեքենայով պետք է գային դիմավորելու: Ինքնաթիռից իջնելուն պես տեղեկացանք, որ ճանապարհի 200 կիլոմետրի վրա իրենց ավտոմեքենան փչացել է: Որոշեցինք իրենց չսպասել ու մեր ճանապարհը գնացքով շարունակել: Գնացինք մինչև այն քաղաքը, որտեղ իրենց մեքենան էր փչացել: Ավտոմեքենան թողեցինք այդտեղ վերանորոգման, մենք ավտոսերվիսից վարձույթով մեքենա վերցեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Հասնելով տուն՝ հասկացանք, որ բանալիներն ընկերս մոռացել է իր ավտոմեքենայում: Հատուկ ծառայություն կանչեցինք, ու մեկ ժամ էլ դրսում սպասեցինք, մինչև հարցը լուծվեց»,- Aysor.am-ի հետ զրույցը ժպիտով եզրափակեց Ալեքսանդր Բաբասյանը:


 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը