09/08/2017 13:52
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Նյու Յորքում՝ սեպտեմբերին
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Նյու Յորքում։
«Հաջորդ հանդիպումը լինելու է Նյու Յորքում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարն ասաց, որ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում այն հարցերն են, որի մասին Հայաստանը բազմիցս ասել է՝ համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի առաջ տանել բանակցային գործընթացը։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Նալբանդյանն ասաց, որ դեռ որևէ կոնկրետ բան չկա հանդիպման վերաբերյալ։
«Երբ որ լինի, այն ժամանակ կասեմ», - ասաց նա։