10/08/2017 10:23
Արմեն Ավակ Ավակյան. Չինաստանից զանգել էին, ասում էին 500 տոննա օրգանիկ ծիրան ուղարկի, այնինչ ՀՀ-ն 320 տոննա է արտադրում. «Առավոտ»
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Գյումրիում ասել է, որ երբեմն այնպիսի մեծ ծավալի պատվերներ են ունենում, որ չեն կարողանում արտադրել։
«Չունենք մենք արտադրող, որ այդ ծավալները կարողանա հասցնել այս պահին, դրա համար մենք առանց կանգառ աշխատում ենք ծավալների, հնարավորությունների մեծացման ուղղությամբ», - «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Ավակ Ավակյանը:
«Չինաստանից զանգել էին, ասում էին 500 տոննա օրգանիկ ծիրան ուղարկի, Հայաստանի Հանրապետությունը 320 տոննա է արտադրում, ամբողջ մթերքը օրգանիկ այդքան է։ Այսինքն` դա անտրամաբանական է, Չինաստան առաջին պարտիան լինում է պիլոտային, ասում են ուղարկի, ստուգում են շուկան, տեսնում են կա՞, երկրորդ պատվերը կարող է լինել 5000 տոննա»,-նշել է Ավակյանը։
Ըստ նրա, հայկական արտադրանքը որակի խնդիր չունի, արտերկրում շատ հարգված է, հատկապես այն գնորդների կողմից, որոնք ճանաչում են մեր ապրանքը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: