10/08/2017 17:43
Պաշտոնանկություն` կառավարությունում
Կառավարության այսօրվա նիստում Արմեն Շահնազարյանին Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ընդունվել: Որոշման նախագիծը, որը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, չզեկուցվող հարցերից մեկն էր:
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Արմեն Շահնազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից», -նշվում է կառավարության որոշման մեջ: