10/08/2017 18:25
Բոսֆորի նեղուցը կրկին բացվել է նավարկության համար
Բոսֆորի նեղուցը, որը որոնողական գործողությունների պատճառով հինգշաբթի առավոտյան փակվել էր՝ կրկին բացվել է նավարկության համար: Այս մասին РИА Новости-ին ասել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարության մամուլի քարտուղար Թուրան Օզյանըքին:
«Բոսֆորի նեղուցը բաց է նավագնացության համար: Հուլիսին խեղդված դեռահասի դիակի որոնողական գործողությանը մասնակցած նավերը հեռանում են նեղուցից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ դեռահասի դիակի որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Դրանք կշարունակվեն, սակայն Բոսֆորը «հազիվ թե նորից փակվի, քանի որ դա մեծ դժվարությունների է առաջացնում»:
Հիեցնենք` Թուրքիայի զինվորական հրամանատարության պահանջով Բոսֆորի նեղուցը հինգշաբթի առավոտյան փակվել էր: