10/08/2017 09:59
Ղարաբաղի անկախությունը, ի վերջո, ճանաչելու են բոլորը. Հրանտ Բագրատյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եղել է Անդորրայում և համեմատություններ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի հետ, կիսվել տպավորություններով։
«Այսօր Անդորրայում էի։ Ըստ իս, եղել եմ եվրոպական բոլոր փոքր պետություններում՝ Անդորրա, Մոնակո, Սան Մարինո, Վատիկան, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Ալանդյան կղզիներ, Ջիբրալթար։ Չեմ եղել միայն Ֆարերյան կղզիներում։ Դրանց բոլորի (բացառությամբ՝ Վատիկանի) պատմությունը նույնն է. եղել են վիճելի տարածքներ առնվազն 2 երկրների միջև։ Ի վերջո, պայքարել են և անկախություն ստացել։ Ղարաբաղի հարցն էլ է այսպես։ 160 հազարանոց պետության անկախությունը, աներեր լինելու պարագայում, ի վերջո, ճանաչելու են բոլորը։
Ու մի բան էլ։ Նշված բոլոր երկրներում կենսամակարդակը զգալիորեն բարձր է, քան ԵՄ-ում։ Մասշտաբի էֆեկտը չի աշխատում։ Նույն Ադորրան իր 85 հազար բնակչությամբ և 450 քառ կմ-ով տարեկան 13 մլն տուրիստ է ընդունում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը։