10/08/2017 11:53
«Ամբիցիոզ ծրագիր է». Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները մինչև 2036 թվականը չեն բարձրանա
ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036) զարգացման ծրագրով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա, կմնան նույնը:
«Փոխվարչապետի և ֆինանսների նախարարի հետ մենք հիմա քննարկում ենք պայմանականորեն եմ անվանում՝ կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա պահպանել էլեկտրաէներգիայի սակագները այն մակարդակի վրա, որի վրա այսօր կա: Բավականին ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէներգիայի սակագները պահպանել մինչև 2036 թվականը այն մակարդակի վրա, որի վրա գտնվում ենք այսօր», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը:
Նախարարի խոսքով, այս փուլում փորձում են միջոցներ գտնել, որպեսզի ձևավորվի կայունացման հիմնադրամը, ինչը կօգնի, որ գոնե սակագների վրա արտաքին ազդեցությունը բացառվի:
Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ հարցը լուծելուց հետո ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036) զարգացման հայեցակարգը հավանաբար երկու շաբաթից կներկայացվի կառավարության դատին: