10/08/2017 12:10
Ռազմական երկու գործարանները միավորվեցին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «65 Ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշման նախագիծը:
Նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս որոշման նպատակը երկու ընկերությունների արտադրական և զորահավաքային հզորությունների միավորման միջոցով արդյունավետ դարձնել ռազմական ապրանքների վերանորոգման և արդիականացման գործընթացը:
«Պարոն վարչապետ, սա մեր կառավարության քաղաքականության իրականացմանն ուղղված որոշում է՝ բարձրացնելու պետական մասնակցությամբ ձեռնարկությունների արդյունավետությունը», -նախագիծը ներկայացնելիս ասաց Սարգսյանը: