11/08/2017 10:53
Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նախարարի կողմից թիրախավորվել է. «Ժողովուրդ»
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նախարար Լևոն Մկրտչյանի կողմից թիրախավորվել է:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախարարը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն է, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել:
Թերթի հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տա, տեսչության պետ Արամ Կարապետյանը պատասխանել է.
«Չար լեզուներն են: Մենք նախարարի հետ նման խոսակցություններ չենք ունեցել: Նման հարց չկա օրակարգում: Հակառակը, մենք վարչապետի կողմից մի շարք հանձնարարականներ ենք ստացել»: