11/08/2017 10:27
Իգնատի Առաքելյան. Կարանտին հայտարարելու կարիք չկա. «Առավոտ»
Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ համայնքներում անասունների շրջանում գրանցված դաբաղի դեպքերի վերաբերյալ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն «Առավոտ»-ի փոխանցմամբ ասել է, որ դեռևս հաստատված չէ, որ այդ հիվանդությունը դաբաղ է:
Առաքելյանի կարծիքով՝ գյուղապետերն ուղղակի ենթադրել են, թե կովերի շրջանում դաբաղ կա: Նախարարի վստահեցմամբ՝ նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ դա դաբաղ չէ, իսկ վերջնական պատասխանը դեռ հայտնի չէ.
«Կենդանիների անկում չի եղել, կան հիվանդության նշաններ: Կարանտին հայտարարելու կարիք չկա, որովհետև համաճարակային իրավիճակ չէ: Անասունները պատվաստվել են»,- ասել է Առաքելյանը: