Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է

12/08/2017 16:34

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է


Սարգիս Վարդանյան անուն-ազգանունը մեր ընթերցողին գուցե դեռևս շատ բան չասի, բայց այ «Բանակումի» Արտյոմն արդեն վաղուց սիրելի ու ճանաչելի է բոլորի կողմից: Ի դեպ, Սարգիսն իրական կյանքում էլ ծառայել է. Կարմրաքարում է եղել, Առանձին հետախուզական գումարտակում: Սերիալի ուժեղ ու արդար տղան այսօր իր հերթական հաջողություններն է գրանցում, բայց այս անգամ արդեն սպորտի բնագավառում:

Հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Սարգիսը փայլուն հաղթանակ տարավ ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ՝ խոստանալով, որ նման հաղթանակները բացառիկ չեն լինելու:

Aysor.am-ի զրուցակիցը Սարգիս Վարդանյանն է:

- Սարգիս, գրեթե մեկ ամիս առաջ Թուրքիայում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տարաք ազգությամբ թուրք մարզիկի նկատմամբ: Կարևորո՞ւմ եք այն հանգամանքը, որ Ձեր հակառակորդն ազգությամբ թուրք է, թե՞ դիմացինի ազգային պատկանելությունը սպորտում նշանակություն չունի:

- Այս դեպքում նշանակություն ունի, քանի որ պատասխանատվությունդ ավելի է մեծանում: Դա միայն իմ հաղթանակը չէր, այլ՝ բոլորինս: Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պետք է նաև հաղթեի: Այլընտրանք չկար ինձ համար: Բայց, անկախ ամեն ինչից, պետք է դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես:

- Պարտվելու մտավախություն չունեի՞ք:

- Ո՛չ, նույնիսկ պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ՝ 1-ին, 2-րդ ռաունդում, բայց շտապելս ինձ խանգարեց: Մենամարտերի ժամանակ չպետք է սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է: Ի դեպ, եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, նոկաուտ էր գրանցվելու, բայց դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ մենք դրամական խոշոր պարգև կստանայինք... Բայց ոչինչ, բացարձակ առավելությամբ ենք հաղթել:

- Մրցասպարեզից դուրս ինչպիսի՞ն են հայ և թուրք մարզիկների հարաբերությունները: Ինչպե՞ս արձագանքեց Ձեր հաղթանակին:

- Մենամարտից հետո մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ ես լավ սպորտսմեն եմ: Նույնիսկ իրար հետ նկարվեցինք:

- Հատուկ այս մենամարտի համար 15 կիլոգրամ նիհարեցիք: Պատրաստվո՞ւմ եք այդ կիլոգրամները լրացնել, վերադառնալ Ձեր քաշին:

- Արդեն մոտ 8-9 կիլոգրամ ավելացել եմ…

- Շատ հայերի կարծիքով Թուրքիա մեկնելը բավական ռիսկային որոշում է, վախի մթնոլորտ կա: Դուք 4 օր՝ հուլիսի 17-21-ը, Ստամբուլում եք անցկացրել, հե՞շտ էր այնտեղ գտնվելը:

- Ոչ, քանի որ իրենց կողմից ճնշում միշտ էլ կա: Դահլիճում հայեր չկային, միայն ես ու Հայկ Ղուկասյանն էինք: Իրենք սուլում էին, գոռում, բայց ես ոչ մի ուշադրություն չէի դարձնում: Քանի որ իրենց երկրում էինք, ուզում էին «կոտրեին», չստացվեց (ժպտում է, հեղ.)... Գիտեք, մեր հյուրանոցում միայն թուրքեր չէին, կողքի սենյակում ադրբեջանցիներ էին: Այնպես ստացվեց, որ հանդերձարանն էլ կիսում էինք նրանց հետ: Չարացած ու ագրեսիվ հայացքներ ունեին, նրանք ավելի վատ են տրամադրված, քան թուրքերը: Աշխատում էինք հնարավորինս քիչ չփվել, որ խնդիրներ չծագեին:

- Սարգիս, շատերը Ձեզ առաջնահերթ որպես դերասան են ճանաչում, դուք նրանց համար «Բանակումի» Արտյոմն եք: Սպորտով վաղո՞ւց եք զբաղվում:

- 12 տարեկանից պարապել եմ՝ մոտ 5 տարի բռնցքամարտ, հետո՝ քիք-բոքսինգ և այլն, բայց ընդհատումներով, անկանոն: Վերջերս զգացի, որ հետաքրքրված եմ մի մարզաձևով, որը կոչվում է Մարտեր առանց կանոնի: Գրեթե մեկ տարի է՝ խորապես զբաղվում եմ դրանով: Առաջին պրոֆեսիոնալ մենամարտս էլ տեղի ունեցավ Թուրքիայում՝ թուրքի հետ, որն ինձ համար չափազանց պատասխանատու ու կարևոր մեկնարկ էր: Առաջարկը միանգամից եմ ընդունել, առանց տատանվելու:

- Աշխարհում Մարտեր առանց կանոնների սպորտաձևը հնարավորություն է տալիս մեծ գումարներ աշխատել: Մեզ մոտ դա հնարավո՞ր է:

- Իհարկե, ինչո՞ւ ոչ, դա էլ մեր աշխատանքն է: Կազմակերպությունը բարձր հոնորարներով հրավիրում է, որ մասնակցենք: Բայց կոնկրետ ինձ առավել շատ սպորտն է հետաքրքրում, առանց որի կյանքս չեմ պատկերացնում: Օրինակ, Թուրքիա մեկնելիս ոչ մի վայրկյան չեմ մտածել գումարի մասին: Միակ ցանկությունս այն էր, որ կարողանամ իմ ժողովրդին թեկուզ միայն հաղթանակով ուրախացնել:

- Սարգիս, ինչպե՞ս հայտնվեցիք «Բանակում»-ում:

- Հռուստացույցով լսեցի, որ 3-րդ եթերաշրջանի համար քասթինգ են հայտարարել: Որոշեցի ուժերս փորձել: Տարբեր մարզերից երիտասարդ շատ տղաներ էին եկել: Հետո զանգեցին ու տեղեկացրեցին, որ ինձ են ընտրել գլխավոր հերոսներից մեկին մարմնավորելու համար:

- Սկզբնական փուլում դժվարությունների չհանդիպեցի՞ք:

- Իհարկե հանդիպեցի, չէ՞ որ իմ առաջին դերն էր: Բայց կողքիս նկարահանվող դերասաններն ինձ շատ օգնեցին, հատկապես՝ Մինասին մարմնավորող Արտյոմ Կարապետյանը:

- Մինչ նկարահանվելը՝ հետևո՞ւմ էիք «Բանակում»-ին, ո՞ւմ կերպարն էինք հավանում:

- Այո, շատ էի հավանում սերիալը: Սկզբից նայել եմ, հետո ծառայության մեկնեցի… Բոլոր կերպարներն էլ լավ են, բայց շատ էի հավանում հենց Արտյոմի մարմնավորած Մինասին:

- Իսկ Ձեր մարմնավորած Արտյո՞մը որքանով էր նման Սարգիսին:

- (ժպտում է, հեղ.) իմ միջավայրում բոլորն էլ ասում են, որ ֆիլմում ու իրական կյանքում ես նույնն եմ:

- Այս սերիալի «զինվորները» բավական մեծ ճանաչում ձեռք բերեցին: Հետաքրքիր է՝ այս ճանաչումը Ձեզ ի՞նչ տվեց, կամ ինչո՞վ խանգարեց:

- Գիտեմ, որ իմ կերպարին ժողովուրդը շատ էր սիրում, ու այդ սերը տարածվում էր նաև ինձ վրա: Բարի, ուժեղ, արդար ու պաշտպանող կերպար էր: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում, անհասանելի դառնում: Ոնց կայի, այդպիսին էլ մնացի: Մինչև այսօր էլ մարդիկ դրսում մոտենում են, խոսում, նկարվում…

- Ծիծաղելի իրավիճակում հայտնվե՞լ եք:

- Նման դեպքեր շատ են եղել: Պատահել է, որ ճանաչելով մոտեցել են, բայց այնպես են խառնվել այդ պահին, որ ամաչելուց սկսել են անկապ բաներ խոսել (ծիծաղում է, հեղ.):

- Վստահ եմ՝ Արտյոմը դարձել է Ձեր երկրորդ անունը:

- Ճիշտ եք, նույնիսկ բարեկամներ ունեմ, ովքեր մոռանում ու ինձ Արտյոմ են ասում: Սովոր եմ այդ երևույթին ու չեմ նեղանում:

- «Բանակում»-ից հետո այլ առաջարկներ չստացա՞ք:

- Շատ առաջարկներ եմ ստացել, մինչև օրս էլ լինում են, բայց ժամանակի սղության պատճառով չեմ կարող ընդունել: Հատկապես հիմա, որ զբաղվում եմ պրոֆեսիոնալ մենամարտերով, շուտով միանգամից 2-3 հանդիպում ունեմ: Ճիշտ է, ներկա պահին հանգստանում եմ, բայց մոտ 8-10 օրից մարզումներս կվերսկսեմ: Շատ ավելի լուրջ մենամարտեր են սպասվում Չինաստանում, Ռուսաստանում ու Հայաստանում, լավ պետք է պատրաստվեմ:

- Ծնունդով որտեղի՞ց եք:

- Երևանից: Ապրում եմ Էրեբունի մասիվում:

- Մարզիկները սիրո՞ւմ են հայտնվել վիճաբանությունների կենտրոնում, թե՞ խուսափում են՝ լավ իմանալով, որ իրենց բազկի հարվածը կարող է ճակատագրական դառնալ թե՛ իրենց, թե՛ դիմացինի համար:

- Ես բնույթով հանգիստ մարդ եմ, հնարավորինս խուսափում եմ կռիվներից: Մինչև այսօր ոչ մեկը կռիվներից լավ բան չի ստացել:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին. քանի՞ երեխա եք, ամուսնացա՞ծ եք:

- Անկեղծ ասած՝ անձնականիս մասին շատ խոսել չեմ սիրում, միայն կասեմ, որ ազատ տղա եմ (ժպտում է, հեղ.): Ինչ վերաբերում է ընտանիքիս՝ երկու եղբայր ունեմ, ովքեր ևս սպորտով են զբաղվում: Ավագ եղբայրս թեքվանդոյիստ է, ամուսնացած է, ունի մեկ դուստր: Ես ու եղբորս աղջիկը միմյանց շատ ենք կապված, շատ ենք սիրում իրար (ժպտում է, հեղ.): Կրտսեր եղբայրս ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվում: Ես էլ տան միջնեկն եմ:

- Քույր չունե՞ք:

- Չէ, ու շատ լավ է, որ չունենք, որովհետև խեղճ աջիկը շատ էր «տանջվելու» 3 եղբայրների մշտական հսկողության տակ: Ավանդական հայկական ընտանիքներում այդպես է չէ՞ (ծիծաղում է, հեղ.):

- Աղջիկներն էկրաններից իրենց համար հերոսներ են ընտրում ու սիրահարվում նրանց: «Բանակում»-ի Արտյոմը շատերի ուշադրության կենտրոնում էր: Չե՞ն անհանգստացնում:

- Չեմ թաքցնի, նման երկրպագուհիներ էլ ունեմ (ծիծաղում է, հեղ.): Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու իր ամուսնանալու ժամանակը: Դեռ չեմ հանդիպել այդ միակին, բայց ի՞նչ իմանամ, գուցե հենց վաղն էլ հանդիպե՞մ:

- Ինչպիսի՞ն պետք է լինի Նա:

- Առաջին հերթին՝ լավ, խելացի ու հասկացող մարդ: Չեմ սիրում այն աղջիկներին, ովքեր սիրում են իրենց ցուցադրել, ձևացնել, թե իրենք ամենաուժեղն են, ամենաանկախը, ամենա ամենան: Ես հասարակ ու համեստ աղջիկներին են նախընտրում:

- Կյանքում ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Սիրում եմ հանգստանալ՝ դասական երաժշտություն լսելով: Ընկերներիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, լավ միջավայր եմ սիրում:

- Ովքե՞ր են Ձեր ընկերները: Ի դեպ, սերիալային ընկերների հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Ընկերներ շատ ունեմ, նրանք և՛ դերասաններ են, և՛ սպորտսմեններ, և՛ պարզապես լավ մարդիկ: Բայց ամենամտերիմները 3-ն են, որոնց հետ իմ հիմնական ժամանակն եմ անցկացնում: Իսկ սերիալից բոլորի հետ էլ մտերմություն եմ արել. Արտյոմի (Մինաս), Գոռի (Վարուժ), Համոյի (Ռշտուն), Վահագնի (Համո), Էմիլի (Համբարձում)…

- Քանի որ այժմ ամառային հանգստի շրջանն է, ու դուք զրույցի ընթացքում նշեցիք, որ այս օրերին հանգստի մեջ եք, մեզ հետ կկիսվե՞ք՝ ինչպիսի՞ հանգստի սիրահար եք:

- Հայաստանից դուրս ապրող շատ ընկերներ ունեմ, ովքեր անընդհատ հրավիրում են, շատ են ցանկանում, որ իրենց մոտ լինեմ, արձակուրդային շրջանը միասին անցկացնենք: Սիրում եմ թե՛ դրսում հանգստանալ, թե՛ այստեղի ընկերներիս հետ որևէ տեղ մեկնել: Բայց նաև մենակ հանգստի սիրահար եմ, կարող եմ միայնակ որևէ տեղ մեկնել ու հանգիստս վայելել:

- Շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:

- Ես ևս շնորհակալ եմ: Միայն կասեմ՝ մարդիկ թող միմյանց հարգեն, արդար ու բարի լինեն: Մեր ազգը մի տեսակ նախանձ ազգ է դարձել, ամենակարևորն այն է, որ այդ նախանձն իրենց միջից դուրս գա, չուտի մեզ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ

Տվյալ բաժնի վերջին նյութերը