12/08/2017 11:41
«Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի. Արմեն Ամիրյան
Շուտով լուծարվելու է Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարին տված հարցազրույցում տեղեկացրել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Հիմա պատրաստվում է կառավարության որոշում, մոտ ժամանակներս այն կներկայացվի կառավարության հաստատմանը», - ասել է նա:
Նախարարն ասել է, որ գրականության, ծրագրերի հաստատմամբ զբաղվող մարմինը լինելու է նախարարության ժառանգության վարչությունը:
«Որոշ գործառույթներ կփոխանցվեն Ազգային գրադարանին, բայց հիմնական գործառույթը՝ ինչն է գրականության հրատարակումը լինելու է ժառանգության վարչությունում», - տեղեկացրել է նախարարը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: