14/08/2017 13:57
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում հոկտեմբերին
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում այս տարվա հոկտեմբերին, հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ խնդրել է դիտարկել հաջորդ նիստի կայացման օրը՝ հոկտեմբերի 30-31-ից հոկտեմբերի 24-25-ը տեղափոխելու հարցը:
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կայանալու է Երևանում հոկտեմբերին», - հայտնել է Ժեենբեկովը Աստանայում ընդլայնված կազմով խորհրդի նիստի ժամանակ: