Գանձասար. Պատերազմներին չհանձնվող արցախյան բարձունքը. Լուսանկարներ

15/08/2017 18:47

Գանձասար. Պատերազմներին չհանձնվող արցախյան բարձունքը. Լուսանկարներ


Aysor.am-ը շարունակում է ներկայացնել Արցախի ուշագրավ և այցելության արժանի վայրերը: Եթե Դուք պատրաստվում եք ձեր արձակուրդն անցկացնել Արցախում, ապա կարող եք Ստեփանակերտի հայտնի «Պյատոչոկից» ու Տատիկ-Պապիկից հետո, ձեր այցելության ծրագրում ավելացնել նաև դրանք:

Մարտակերտի շրջան, գյուղ Վանք

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղը շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից 53 կմ հեռավորության վրա է: Այն բավականին հայտնի է Արցախ այցելող զբոսաշրջիկների շրջանում և հաճախ զարմացնում է Արցախյան պատերազմից հետո գյուղում կառուցված դպրոցով, մանկապարտեզով, բուժհաստատությամբ, հյուրատներով, կենդանաբանական այգիով: 



Հետպատերազմյան շրջանում գյուղում շինարարության մեջ մեծ ներդրումներ է կատարել ծնունդով վանքեցի գործարար Լևոն Հայրապետյանը:

Վանքում առավել ուշագրավ վայերից մեկը ադրբեջանական պետհամարանիշներով պատն է: Ասում են` սրանք Արցախյան պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից լքված կամ հայկական կողմից գրավված քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներ են: Պատի մեծությունը վկայում է դրանց բավականին մեծ քանակի մասին:

Գյուղում է գտնվում նաև ժայռաքանդակ առյուծը: Դրան մոտենալիս` ուշադիր եղեք. շարժումն արձագանքով սարքերի միջոցով այցելուներ «տեսնելիս»՝ առյուծը կարող է «մռնչալ»:



Գանձասար վանական համալիր

Առավել հաճախ Վանք գյուղ զբոսաշրջիկներին բերում է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա` բարձրադիր դիրքում:

Համալիրի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին, օծվել` 1240 թ.-ին հուլիսի 22-ին, Վարդավառի տոնին: Այս տարի Վարդավառի տոնին նշվեց Գանձասարի օծման 777-ամյակը:



Վանական համալիրը կառուցվել է Հասան Ջալալ Դոլա իշխանի նախաձեռնությամբ, ում տապանաքարն առ այսօր Գանձասարի գավթում է: Հարյուրամյակների ընթացքում Գանձասարը եղել է խոշոր հոգևոր-մշակութային կենտրոն:

17-18-րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին, իսկ 18-րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչներն, իսկ Գանձասարը շարժման կենտրոնն էր:

Ըստ որոշ աղբյուրների, համալիրն իր «Գանձասար» անվանումը ստացել է տեղանքում արծաթի հանքերի ու առհասարակ օգտակար հանածոների առատության պատճառով:


Վանք գյուղը` Գանձասարի բարձունքից

Վանական համալիրն առանձնահատուկ է քանդակների առատությամբ: Դրանք հիմնականում առնչվում են Հասան Ջալալյանների իշխանական տոհմի զինանշանին:

Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհը

Եթե Արցախում սեփական մեքենայով չեք, ապա մայրաքաղաք Ստեփանակերտից այստեղ հասնելու մի քանի տարբերակներ կան: Նախ քաղաքի կենտրոնական ավտոկայանից ամեն օր Վանք գյուղ գնացող երթուղային կա, որտեղից էլ դեպի վանական համալիր կարող եք բարձրանալ ինչպես ոտքով, այնպես էլ լրացուցիչ հավելավճարի դեպքում Վանքի երթուղայինով:

Այս տարվանից, սակայն, գործում է առավել հարմար տարբերակ: Արցախի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, ինչպես և Հունոտի կիրճի դեպքում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից գործում են հատուկ զբոսաշրջային երթուղայիններ:
 



Դեպի Գանձասար դրանք շարժվում են ամեն օր` բացի երկուշաբթի օրվանից, առավոտյան 9:15-ին: Ճանապարհին նախատեսված է կանգառ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում, իսկ հետադարձին` Խաչեն գետի հանգստյան գոտում: Վերադարձը Ստեփանակերտ` նույն օրը 13:30-ին:

Գանձասարն Արցախյան պատերազմում

Վանական համալիրը հարյուրամյակների ընթացքում պարբերաբար հայտնվել է ռազմական գործողությունների կիզակետում: Բարձրադիր դիրքի շնորհիվ, սակայն, չի կրել լուրջ վնասներ:

Գանձասարի այսօրվա հոգևոր հովիվ, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով` Արցախյան պատերազմի ժամանակ ևս վանական համալիրը հակառակորդի թիրախում էր:

«Սակայն այստեղ շուրջօրյա հերթապահություն էր սահմանված և հակառակորդը նույնիսկ չկարողացավ մոտենալ Գանձասարի մատույցներին», - հիշեց Սահակ վարդապետ Շաքարյանը:



Այդ է պատճառը, որ փորձեր արվեցին վանական համալիրը քանդել հրետանային հարվածներով:

Առ այսօր Գանձասարի պարսպին պահպանվել է պատերազմի հետքերից մեկը` պարսպի մեջ խրված ու այդպես էլ չպայթած արկը:



Վերանորոգման աշխատանքները Գանձասարում

Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով` նորոգման աշխատանքները վանական համալիրում պարբերաբար իրականացվում են: Վերանորոգվել են վանքի տարածքի քարուղիները, խցերը: Առաջիկայում ևս լինելու են նոր աշխատանքներ:

«Մենք ցանկանում են այս տարածքում ստեղծել հացի մշակույթի թանգարան, որպեսզի այցելուներին փոխանցենք, թե ինչ զարգացում է ունեցել հացի մշակույթն այս բարձրավանդակում», - ասաց Սահակ վարդապետ Շաքարյանը:

Նա անդրադարձավ նաև 2015 թ.-ին վանական համալիրի հարակից տարածքում բացված «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնին, որը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է՝ նշելով, որ այն բավականին հետաքրքրում է այցելուներին ու այտեղ պահվում են շատ արժեքավոր նմուշներ:

Մեր խնդրանքով Գանձասարի հոգևոր հովիվն անդրադարձավ նաև տարիներ առաջ վանական համալիրի քարե պարսպի սալիկապատման հարցին: Բանն այն է, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված կիսով չափ սալիկապատվել էր վանական համալիրի պարիսպը, ինչը լրջորեն խախտում էր դրա ճարտարապետական տեսքը: Հանրային պահանջից հետո սալիկապատման աշխատանքներն ընդհատվեցին ու պարիսպն այդպես էլ մնաց` կիսով չափ նախնական տեսքով, կիոսով չափ` սալիկապատ:

«Սալիկների մի փոքրիկ հատվածը, որն ամբողջական չէ` պետք է հանենք: Այդ հատվածում վերականգնելու ենք հինը, ինչպես և եղել է, որ պարիսպը բերվի միատար տեսքի», - պարզաբանեց Սահակ վարդապետը:

Նշենք, որ հայաստանյան ԶԼՄ-ների այցն Արցախ կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում` ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
 

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան Այսօր, 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ Այսօր, 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո Այսօր, 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում Այսօր, 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում Այսօր, 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Այսօր, 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել Այսօր, 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան Այսօր, 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան Այսօր, 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան Այսօր, 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները Այսօր, 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան Այսօր, 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել Այսօր, 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին Այսօր, 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան Այսօր, 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց Այսօր, 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան Այսօր, 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա Այսօր, 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Այսօր, 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում Այսօր, 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 Այսօր, 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան Այսօր, 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը Այսօր, 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Այսօր, 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է Այսօր, 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ Այսօր, 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան Այսօր, 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին Այսօր, 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին Այսօր, 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Այսօր, 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով Այսօր, 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» Այսօր, 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում Այսօր, 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից Այսօր, 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության Այսօր, 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը Այսօր, 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները Այսօր, 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան 22/11/2024 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից 22/11/2024 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում 22/11/2024 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով 22/11/2024 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են 22/11/2024 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը 22/11/2024 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով 22/11/2024 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է 22/11/2024 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն 22/11/2024 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ 22/11/2024 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 22/11/2024 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 22/11/2024 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ 22/11/2024 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» 22/11/2024 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել 22/11/2024 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն 22/11/2024 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի 22/11/2024 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 22/11/2024 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 22/11/2024 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 22/11/2024 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին 22/11/2024 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը 22/11/2024 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) 22/11/2024 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան 22/11/2024 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 22/11/2024 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 22/11/2024 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 22/11/2024 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 22/11/2024 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը 22/11/2024 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին 22/11/2024 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) 22/11/2024 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք