15/08/2017 17:13
Հայ ծրագրավորողը մշակել է բլոկչեյնին այլընտրանքային համարվող տեխնոլոգիա
Ծագումով հայ ինժեներ-ծրագրավորող Անդրեյ Բաբայանը Լոս Անջելես քաղաքից մասնակցել է Cloudcoin նոր էլեկտրոնային արտարժույթի ստեղծման նախագծային աշխատանքներին՝ կատարելագործելով ծրագրային ապահովման ընթացակարգն ու որակի հսկողության համակարգը:
Ինչպես հաղորդում է «Git In Sky»-ը, Cloudcoin ստեղծման աշխատանքների ընթացքում կիրառվել է կրիպտոարժույթի ներդրման մեջ օգտագործվող, բլոկչեյնին փոխարինող հեղափոխական տեխնոլոգիա: Նոր տեխնոլոգիան կոչվում է RAIDA (Redundant Array of Independent Detection Agents):
Անդրեյ Բաբայանը մշակել է այնպիսի ծրագիր, որը թեստավորում է Cloudcoin-ում վիրուսների առկայությունը: