Գանձասար. Պատերազմներին չհանձնվող արցախյան բարձունքը. Լուսանկարներ

15/08/2017 18:47

Գանձասար. Պատերազմներին չհանձնվող արցախյան բարձունքը. Լուսանկարներ


Aysor.am-ը շարունակում է ներկայացնել Արցախի ուշագրավ և այցելության արժանի վայրերը: Եթե Դուք պատրաստվում եք ձեր արձակուրդն անցկացնել Արցախում, ապա կարող եք Ստեփանակերտի հայտնի «Պյատոչոկից» ու Տատիկ-Պապիկից հետո, ձեր այցելության ծրագրում ավելացնել նաև դրանք:

Մարտակերտի շրջան, գյուղ Վանք

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղը շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից 53 կմ հեռավորության վրա է: Այն բավականին հայտնի է Արցախ այցելող զբոսաշրջիկների շրջանում և հաճախ զարմացնում է Արցախյան պատերազմից հետո գյուղում կառուցված դպրոցով, մանկապարտեզով, բուժհաստատությամբ, հյուրատներով, կենդանաբանական այգիով: 



Հետպատերազմյան շրջանում գյուղում շինարարության մեջ մեծ ներդրումներ է կատարել ծնունդով վանքեցի գործարար Լևոն Հայրապետյանը:

Վանքում առավել ուշագրավ վայերից մեկը ադրբեջանական պետհամարանիշներով պատն է: Ասում են` սրանք Արցախյան պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից լքված կամ հայկական կողմից գրավված քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներ են: Պատի մեծությունը վկայում է դրանց բավականին մեծ քանակի մասին:

Գյուղում է գտնվում նաև ժայռաքանդակ առյուծը: Դրան մոտենալիս` ուշադիր եղեք. շարժումն արձագանքով սարքերի միջոցով այցելուներ «տեսնելիս»՝ առյուծը կարող է «մռնչալ»:



Գանձասար վանական համալիր

Առավել հաճախ Վանք գյուղ զբոսաշրջիկներին բերում է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա` բարձրադիր դիրքում:

Համալիրի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին, օծվել` 1240 թ.-ին հուլիսի 22-ին, Վարդավառի տոնին: Այս տարի Վարդավառի տոնին նշվեց Գանձասարի օծման 777-ամյակը:



Վանական համալիրը կառուցվել է Հասան Ջալալ Դոլա իշխանի նախաձեռնությամբ, ում տապանաքարն առ այսօր Գանձասարի գավթում է: Հարյուրամյակների ընթացքում Գանձասարը եղել է խոշոր հոգևոր-մշակութային կենտրոն:

17-18-րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին, իսկ 18-րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչներն, իսկ Գանձասարը շարժման կենտրոնն էր:

Ըստ որոշ աղբյուրների, համալիրն իր «Գանձասար» անվանումը ստացել է տեղանքում արծաթի հանքերի ու առհասարակ օգտակար հանածոների առատության պատճառով:


Վանք գյուղը` Գանձասարի բարձունքից

Վանական համալիրն առանձնահատուկ է քանդակների առատությամբ: Դրանք հիմնականում առնչվում են Հասան Ջալալյանների իշխանական տոհմի զինանշանին:

Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհը

Եթե Արցախում սեփական մեքենայով չեք, ապա մայրաքաղաք Ստեփանակերտից այստեղ հասնելու մի քանի տարբերակներ կան: Նախ քաղաքի կենտրոնական ավտոկայանից ամեն օր Վանք գյուղ գնացող երթուղային կա, որտեղից էլ դեպի վանական համալիր կարող եք բարձրանալ ինչպես ոտքով, այնպես էլ լրացուցիչ հավելավճարի դեպքում Վանքի երթուղայինով:

Այս տարվանից, սակայն, գործում է առավել հարմար տարբերակ: Արցախի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, ինչպես և Հունոտի կիրճի դեպքում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից գործում են հատուկ զբոսաշրջային երթուղայիններ:
 



Դեպի Գանձասար դրանք շարժվում են ամեն օր` բացի երկուշաբթի օրվանից, առավոտյան 9:15-ին: Ճանապարհին նախատեսված է կանգառ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում, իսկ հետադարձին` Խաչեն գետի հանգստյան գոտում: Վերադարձը Ստեփանակերտ` նույն օրը 13:30-ին:

Գանձասարն Արցախյան պատերազմում

Վանական համալիրը հարյուրամյակների ընթացքում պարբերաբար հայտնվել է ռազմական գործողությունների կիզակետում: Բարձրադիր դիրքի շնորհիվ, սակայն, չի կրել լուրջ վնասներ:

Գանձասարի այսօրվա հոգևոր հովիվ, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով` Արցախյան պատերազմի ժամանակ ևս վանական համալիրը հակառակորդի թիրախում էր:

«Սակայն այստեղ շուրջօրյա հերթապահություն էր սահմանված և հակառակորդը նույնիսկ չկարողացավ մոտենալ Գանձասարի մատույցներին», - հիշեց Սահակ վարդապետ Շաքարյանը:



Այդ է պատճառը, որ փորձեր արվեցին վանական համալիրը քանդել հրետանային հարվածներով:

Առ այսօր Գանձասարի պարսպին պահպանվել է պատերազմի հետքերից մեկը` պարսպի մեջ խրված ու այդպես էլ չպայթած արկը:



Վերանորոգման աշխատանքները Գանձասարում

Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով` նորոգման աշխատանքները վանական համալիրում պարբերաբար իրականացվում են: Վերանորոգվել են վանքի տարածքի քարուղիները, խցերը: Առաջիկայում ևս լինելու են նոր աշխատանքներ:

«Մենք ցանկանում են այս տարածքում ստեղծել հացի մշակույթի թանգարան, որպեսզի այցելուներին փոխանցենք, թե ինչ զարգացում է ունեցել հացի մշակույթն այս բարձրավանդակում», - ասաց Սահակ վարդապետ Շաքարյանը:

Նա անդրադարձավ նաև 2015 թ.-ին վանական համալիրի հարակից տարածքում բացված «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնին, որը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է՝ նշելով, որ այն բավականին հետաքրքրում է այցելուներին ու այտեղ պահվում են շատ արժեքավոր նմուշներ:

Մեր խնդրանքով Գանձասարի հոգևոր հովիվն անդրադարձավ նաև տարիներ առաջ վանական համալիրի քարե պարսպի սալիկապատման հարցին: Բանն այն է, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված կիսով չափ սալիկապատվել էր վանական համալիրի պարիսպը, ինչը լրջորեն խախտում էր դրա ճարտարապետական տեսքը: Հանրային պահանջից հետո սալիկապատման աշխատանքներն ընդհատվեցին ու պարիսպն այդպես էլ մնաց` կիսով չափ նախնական տեսքով, կիոսով չափ` սալիկապատ:

«Սալիկների մի փոքրիկ հատվածը, որն ամբողջական չէ` պետք է հանենք: Այդ հատվածում վերականգնելու ենք հինը, ինչպես և եղել է, որ պարիսպը բերվի միատար տեսքի», - պարզաբանեց Սահակ վարդապետը:

Նշենք, որ հայաստանյան ԶԼՄ-ների այցն Արցախ կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում` ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
 

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 27/11/2024 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 27/11/2024 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) 27/11/2024 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 27/11/2024 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան 27/11/2024 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան 27/11/2024 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) 27/11/2024 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին 27/11/2024 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) 27/11/2024 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 27/11/2024 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը 27/11/2024 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան 27/11/2024 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը 27/11/2024 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 27/11/2024 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 27/11/2024 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ 27/11/2024 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է 27/11/2024 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 27/11/2024 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան 27/11/2024 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% 27/11/2024 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ 27/11/2024 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 27/11/2024 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք 27/11/2024 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները 27/11/2024 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան 27/11/2024 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ 27/11/2024 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով 27/11/2024 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ 27/11/2024 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում 27/11/2024 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 27/11/2024 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է 27/11/2024 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով 27/11/2024 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն 27/11/2024 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին 27/11/2024 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն 27/11/2024 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում 27/11/2024 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան 27/11/2024 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 27/11/2024 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է 27/11/2024 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը 27/11/2024 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ 27/11/2024 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները 27/11/2024 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը 27/11/2024 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է 27/11/2024 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար 27/11/2024 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը 27/11/2024 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար