15/08/2017 19:07
Գառնիում ամերիկյան կատակերգություն կցուցադրվի
Օգոստոսի 18-ին, ժամը 20:30 -ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը, տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:
Ըստ աղբյուրի` մեկ ժամից ավելի տևողությամբ կինոնկարը ներկայացնում է հեռավոր աֆրիկյան ցեղերից մեկի՝ բուշմենների կյանքը 1980-ականներին և նրանց առնչությունը ժամանակակից քաղաքակրթությանը: