15/08/2017 10:10
Կինոգործիչնեչի միությունը միայն օգնություն էր բաժանում ու մի ժուռնալ տպում. Միքայել Պողոսյան. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում երգիչ, դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում պայքարել Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի համար, նշել է.
«Առաջին անգամ եմ լսում, բացարձակ նման հավակնություններ չունեմ»:
Հարցին, իսկ ի՞նչ կուզենար, որ փոխվեր այս միությունում, վերջինս պատասխանել է.
«Ամեն ինչ... Համենայնդեպս, մինչև օրս այս միությունը միայն օգնություն էր բաժանում և ուրիշ ոչնչով չէր զբաղվում, մի հատ էլ ձևի համար ժուռնալ էր տպագրում»,- նշել է արվեստագետը։
Հարցին, թե ի՞նչ էր ակնկալում նոր նախագահից, Միքայել Պողոսյանը պատասխանել է.
«Էդ միությունը կոնկրետ իր գործառույթները կատարի, չեմ ուզում գնալ անցյալ, այդ անցյալն ուղղակի անընդունելի ու անտանելի է, չեմ էլ ուզում դրա մասին ինչ-ինչ պատճառներով խոսել»։
Ինչ վերաբերում է կինոգործիչների միության նախագահի պաշտոնի հավակնորդների շրջանառվող անուններին, Պողոսյանը նշել է.
«Վահե Գևորգյանցն ինձ համար ուղղակի անընդունելի է, այդ տղան ոչ մի արժանիք չունի, որ դառնա միության նախագահ, բացի նրանից, որ հայրը (Ռուբեն Գևոգյանցը) ինչ-որ բան է ժառանգել նրանց, թե ի՞նչ հիմքերի վրա` անհասկանալի է»։