16/08/2017 09:46
Փորձագետ. Իսրայելն ու Չինաստանը շահագրգռված են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ իրադարձություններին, նշել է. «Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները և համակարգային տեղաշարժերը հերթական անգամ վեր են հանում և ընդգծում միջազգային քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը և մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները։
Իսրայելի և, մասնավորապես ծայրահեղ հաշվենկատ և պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, սրա վառ ապացույցներին են։ Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է գնահատել նաև որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարն է բացում Հայաստանի համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։