16/08/2017 10:01
Մանե Թանդիլյան. «Ելք»-ը իր նախընտրական ծրագրում հստակ գնահատել է ԵՏՄ անդամակցությունը` որպես քաղաքական սխալ. «Առավոտ»
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ դաշինքի անդամների` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո գործընթացը չի կասեցվել, պարզապես դանդաղել է` քաղաքական սեզոնով պայմանավորված:
««Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում հստակ գնահատել է ԵՏՄ անդամակցությունը` որպես քաղաքական սխալ, և միանգամայն բնական էր, որ գալու է ժամանակը այդ սխալը շտկելու համար։ Ինչպես և ավելի ուշ հայտարարեցինք, սեպտեմբերին այդ հարցի քննարկումը մեզ համար առաջնային է լինելու։ Հնչեցված հայտարարություններին հաջորդել և հաջորդելու են ներդաշինքային քննարկումներ, որոնց արդյունքների մասին մանրամասն կխոսենք, երբ դրանք լինեն։ Որևէ գործընթաց չի կասեցվել, պարզապես դանդաղել է քաղաքական սեզոնով պայմանավորված», - ասել է պատգամավորը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: