16/08/2017 09:26
Մի շարք պաշտոնյաներ Մոսկվայում մասնակցել են վարչապետի ծննդյան խնջույքին. «Հրապարակ»
Պաշտոնական այցով Ղազախստան՝ Աստանա մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց անմիջապես հետո մեկնել է Մոսկվա՝ ծննդյան 54-ամյակը նշելու, հաղորդում է «Հրապարակ»-ը:
«Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ժամանել նրա ընկերներն ու մտերիմները։
Մասնավորապես, ծննդյան արարողությանը ներկա է գտնվել Սամվել Կարապետյանը, ով մինչ այդ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին՝ եվրոպական ուղևորությունների ժամանակ։ Մոսկվա է ժամանել նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով, մեր տեղեկություններով, հանգստանում էր Հունաստանում։ Իսկ երեկ արդեն վարչապետը վերադարձել էր Հայաստան և մեկնել Արցախ՝ եռօրյա հանգիստը ծննդավայրում անցկացնելու համար», - գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: