16/08/2017 17:53
Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսին
Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին. «Yeghoyan Production»- ը նոր տեխնալոգիայի փորձ է իրականցնում Վահագ Ռաշի՝ արդեն իսկ սիրված և յութուբում մոտ 500 հազար դիտում ունեցող «Ես կգամ» երգի հիման վրա։
Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Անիմացիաներն ու 360° մշակումն իրականացրել է Տիգրան Առաքելյանը, ով նաև նախագծի գեղարվեստական ղեկավարն է (ONOFF studio): Մոնտաժային աշխատանքը կատարել է Սուրեն Սարգսյանը:
«Ես կգամ»-ի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, խոսքերինը՝ Տաթև Ոսկանյանը:
Հայաստանյան առաջին 360° երաժշտական տեսահոլովակը ստեղծողները վստահ են, որ այն հետաքրքիր փորձ է հայաստանյան վիդեո արտադրության մեջ, իրենք էլ ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի այն դուր գա հայ հանդիսատեսին: