17/08/2017 10:05
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում դարձել է միանձնյա հաղթող
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը դարձավ միանձնյա հաղթող, գրում է Chess.am-ը:
Ըստ աղբյուրի, երեկ կայացած վերջին 3 տուրում նա առավելության հասավ Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ։ Արդյունքում՝ 12 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար 1 միավոր) դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։
2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրեցին Նակամուրան և Կարուանան։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվեց, իսկ մեկում խաղաց ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։
Այսօր արդեն մեկնարկելու է կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն տևելու է 2 օր և յուրաքանչյուր օր խաղացվելու է 9 տուր։