17/08/2017 18:24
Թրամփի խորհրդականը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «տնտեսական պատերազմի» մասին
Ռազմավարական հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սթիվ Բեննոնը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «տնտեսական պատերազմի» մասին:
American Prospect պարբերականին տված հարցազրույցում ամերիկացի քաղաքական գործիչը հայտնել է, որ այս պահին երկրները պայքարում են աշխարհում տնտեսական առաջնորդության դիրքի համար:
Նրա խոսքով՝ 25 կամ 30 տարի հետո երկրներից մեկը կվերածվի հիմնական շարժիչ ուժի:
«Եվ, եթե մենք խորանանք այդ ուղու վրա, դա կլինեն նրանք: Կորեայով նրանք ուղակի շեղում են մեր ուշադրությունը», - ասել է Բեննոնը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ուշադրություն դարձնի խնդրին: