17/08/2017 11:49
Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը
Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր երկիրը ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ), տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
2017 թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք են բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:
2017 թ. աշխարհի առաջնությունը անցկացվելու է օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: