17/08/2017 13:53
29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին հայ մարզիկները կներկայանան 7 մարզաձևերում
Հայ մարզիկները Չինական Ժողովրդական Հանրապետության (Թայվան) Թայփեյ քաղաքում 2017 թվականի օգոստոսի 19-ից 30-ը անցկացվելիք 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին կներկայանան 7 մարզաձևերում` ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ և մարմնամարզություն, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում համաշխարհային ուսանողական խաղերում կմրցեն հետևյալ մարզիկները.
Ծանրամարտ |
Անդրանիկ Կարապետյան (85 կգ) Սիմոն Մարտիրոսյան (105 կգ) Գոռ Մինասյան (+105 կգ) |
Թաեքվոնդո |
Արսեն Գրիգորյան (87 կգ) Սերգեյ Վարդազարյան (68 կգ) |
Ջրացատկ |
Վլադիմիր Հարությունյան Ազատ Հարությունյան |
Ուշու |
Կարապետ Թևոսյան (սանդա ուշու, 70 կգ) Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ) |
Ձյուդո |
Շահեն Աբաղյան (60 կգ) Անդրանիկ Չափարյան (81 կգ) |
Սուսերամարտ |
Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր) |
Մարմնամարզություն |
Արթուր Թովմասյան Արմեն Պետրոսյան Արթուր Դավթյան |