18/08/2017 11:40
Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր ընտանիքը խոստացել են Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել, այդ մասին տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
«Տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի:
Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեգլարյանը: