18/08/2017 11:26
Արոնյանը շարունակում է վստահ ելույթը Սենթ Լուիսում
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի կայծակնային խաղի մրցաշարում ավարտվել է առաջին օրը:
«Armsport.am»-ի փոխանցմամբ, 9 տուրից հետո Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակել է 6.5 միավոր և արագ շախմատի մրցաշարի արդյունքի հետ միասին միավորների քանակը հասցրել է 18.5-ի, ինչի շնորհիվ միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Հիկարու Նակամուրան նրան զիջում է երկու միավոր:
Այսօր կանցկացվեն մրցաշարի վերջին 9 տուրերը: