18/08/2017 10:50
Մեսսին ցավակցությունն է հայտնել Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին ցավակցությունն է հայտնել քաղաքի զբոսաշրջային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին:
«Ցանկանում են ցավակցությունս և իմ ողջ աջակցությունը հայտնել մեր սիրելի Բարսելոնայում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի ընտանիքներին և ընկերներին, դատապարտել բռնության ցանկացած դրսևորում:
Մենք չենք հանձնվի, մեր շարքերում շատ են նրանք, ովքեր ցանկանում են ապրել խաղաղ աշխարհում՝ առանց ատելության, որտեղ հարգանքն ու հանդուրժողականությունը համագոյակցության հիմնարար սկզբունքներն են»,- Մեսսին գրել է Instagram-ի իր էջում: