19/08/2017 16:06
Ալեսանդրո Դել Պիերոն կարծում է, որ Պաուլո Դիբալան արժանի է 10 համարի մարզաշապիկին
«Յուվենթուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կարծում է, որ Պաուլո Դիբալան արժանի է կրել ակումբի 10 համարի մարզաշապիկը, փոխանցում է Sport-express.ru-ն:
Ավելի վաղ, այդ համարով թուրինցիների կազմում տարիներ շարունակ հանդես է եկել Դել Պիերոն:
«Դիբալան «Յուվեի» կազմում առաջին խաղով ցուցադրում է, որ ունի ամեն ինչ10 համարի մարզաշապիկը կրելու համար: Եվ դա ոչ միայն տեխնիկական տվյալների, այլև` հոգեբանության և բնավորության շնորհիվ է: Կարծում եմ` նրան դուր է գալիս 10-րդ համարը», - ասել է Դել Պիերոն: