19/08/2017 11:23
Լևոն Արոնյանը մեծ առավելությամբ հաղթել է Սենթ Լուիսում անցկացվող մրցաշարում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող արագ և կայծակնային (ռապիդ և բլից) խաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արոնյանը, վաստակելով 22,5 միավոր, անհասանելի դարձավ: Ավարտին նա վաստակել էր 23,5 միավոր: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեն համապատասխանաբար 21 և 20,5 միավոր:
Հաղթողի մրցանակն է 37500 ԱՄՆ դոլար: