19/08/2017 15:13
«Ռեալը» ցանկանում է Ասենսիոյից հրաժարվելու գինը հասցնել 500 մլն եվրոյի
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ, որպեսզի բացառի այլ ակումբների հետաքրքրությունը, փոխանցում է Sports.ru-ն:
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նրա նից հրաժարվելու գինն այս պահին կազմում է 350 միլիոն եվրո:
«Ռեալը» ցանկանում է պայմանագիրը երկարաձգել մեկ տարով՝ հրաժարվելու գինը հասցնելով 500 մլն եվրոյի:
Ասենսիոյի աշխատավարձը կբարձրացվի տարեկան 3.5 միլիոնից 4.5 միլիոն եվրոյի: