21/08/2017 19:44
«Լիվերպուլն» անտեսել է Կոուտինյոյի տրանսֆերի վերաբերյալ սահմանած վերջնաժամկետը
«Բարսելոնը» «Լիվերպուլից» պահանջել է վերջնական պատասխան տալ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հնարավոր տեղափոխության վերաբերյալ մինչև օգոստոսի 20-ը, սակայն չի ստացել պատասխան, փոխանցում է Championat.com-ը:
«Ուրբաթ հայտնել ենք, որ «Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնի» երրորդ առաջարկը: Կատալոնացիներն Անգլիա են ուղարկել հաղորդագրություն, որում գրել են. «Լավ, մերժել եք այս առաջարկը, սակայն սահմանում ենք վերջնաժամկետ մինչև օգոստոսի 20-ի 19:00-ն: Հակառակ դեպքում հետ կկանչենք առաջարկը»:
Կարծում եմ, որ «Լիվերպուլը» պատասխանելու մտադրություն չուներ, ինչը նշանակում է Կոուտինյոյի հնարավոր տեղափոխության պատմության ավարտը: Ֆուտբոլում չի կարելի ոչինչ հստակ ասել, սակայն եթե «Բարսելոնան» պահի խոստումը, ապա հետ կկանչի առաջարկը, քանի որ լիվերպուլցիները չեն ցանկանում վաճառել Ֆիլիպեին», - ասել է Sky Sports-ի վերլուծաբան Գիլերմ Բալագեն: