22/08/2017 09:50
Կոտայքի մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն:
Կոտայքի մարզպետարանի լրատական ծառայությունից, սակայն չեն հաստատել տեղեկությունը:
Թերթի հարցմանը պատասխանելով` փոխանցել են առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանի մեկնաբանությունը: Այն է` առողջապահության հաստատություններից ճշտել են, որ վարակի տարածվածության ակտիվություն չկա:
«Ամեն տարվա համեմատ վարակի դեպքերի փոփոխություն կամ աճ չկա», - ասել են Կոտայքի մարզպետարանից: