22/08/2017 09:30
Մանե Թանդիլյան. Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չէ. «Հրապարակ»
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է. «Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չի գտնվում, և ինչքան շուտ մենք դրան քաղաքական օրակարգ տանք, այնքան կշահի մեր պետությունը։»:
Պատգամավորը նշել է, որ հարցի շուրջ դաշինքի դիրքորոշումը կհստակեցվի դրա բոլոր անդամների հետ անցկացվելիք քննարկումներից հետո: