22/08/2017 10:08
ՔԿՀ-ների խցերը չեն վերանորոգվի. Ֆիննախը միջոցներ չունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն` ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը` պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:
«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, որ հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին», - թերթի աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում և դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել ՔԿՀ-ների սնունդի չափաբաժինը պակասեցնելու մասին: