22/08/2017 15:00
ԵԱՏՄ-ն ռուսական քաղաքական նախագիծը չէ. Շուվալով
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) Մոսկվայի քաղաքական նախագիծը չէ, միավորման հիմքը կազմում է տնտեսական ինտեգրումը, հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ «Իսսըկ Կուլ- 2017» տնտեսական ֆորումի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:
«Աշխարհում և միության ներսում շատերը մինչև վերջ չեն հասկանում, թե դա ինչ միավորում է, և հակված են նրան, որ մեզ պարտադրեն միության՝ որպես քաղաքական նախագծի մասին պատկերացումը, և խոսում են այն մասին, որ դա Ռուսաստանի Դաշնության քաղաքական նախագիծն է… Այդ պատճառով ցանկացած շահարկում այն առնչությամբ, թե դա պարտադրված է Ռուսաստանի կողմից կամ որ այդ նախագծի հիմքը քաղաքական է, սուտ է», - ասել է նա «Իսիկ-Կուլ-2017» տնտեսական համաժողովի ժամանակ:
Բացի այդ, Շուվալովը պատմել է առևտրային համաձայնագրերի հարցով առանձին երկրների հետ բանակցությունների մասին:
Նա հստակեցրել է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը «բարդ» է ընթանում, սակայն «հարկավոր է հնարավորինս արագ ավարտել բանակցությունները»: