22/08/2017 23:21
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի։
Փարիզում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային եզրափակչում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը 5։0 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Մաքսիմը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ փայլուն կերպով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ղադերիանին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության էր հասել շվեդ Ալեքս Կեսիդիսի, ապա քառորդ եզրափակչում՝ Պասկալ Էիսելի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Մանուկյանը մաքուր հաղթանակ էր տարել վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ գոտեմարտում: