22/08/2017 16:35
Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրված դերասանի անունը
Ամերիկացի դերասան Մարկ Ուոլբերգը 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանն է հայտարարվել Forbes հանդեսի վարկածով: Արտիստների ամբողջական ցուցակը հրատարակության կայքում հրապարակվել է այսօր, հայտնում է Lenta.ru-ն:
Տարվա ընթացքում Ուոլբերգը վաստակել է 68 մլն դոլար: Գումարի մեծ մասը դերասանն ստացել է «Բարև, հայրիկ, Նոր տարի է 2» և «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմերի շնորհիվ:
Երկրորդ տեղում հայտնվել է «Ժայռ» մականունով Դուեյն Ջոնսոնը, որը «Մալիբուի փրկարարները» և «Ջումանջի» ֆիլմերի վերաթողարկումներից, նաև «Ֆուտբոլիստները» սերիալի համար վաստակել է 65 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականում 54,5 մլն դոլարով տեղ է զբաղեցրել Վին Դիզելը: Դերասանին եկամուտ են բերել, մասնավորապես, նկարահանումները Համօգտագործել «Ֆորսաժի» ութերորդ մասում և «Երեք իքս» ֆրանշիզայի երրորդ ֆիլմում, նաև Գրուտի կերպարի հնչյունավորումը «Գալակտիկայի պահապանները» սիքվելում:
Առաջին տեսնյակում տեղ են գտել Ադամ Սենդլերը (50,5 մլն դոլար), Ջեքի Չանը (49 մլն), Ռոբերտ Դաունի-կրտսերը (48 մլն դոլար), Թոմ Քրուզը (43 մլն) և բոլիվուդյան երեք դերասաններ՝ Շահռուկհ Քհանը (38 մլն), Սալման Քհանն (37 մլն) ու Աքշայ Կումարը (35,5 մլն):
Օգոստոսի 16-ին Forbes-ը 28-ամյա Էմմա Սթոունին համարել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: Նա 12 ամսում վաստակել Է 26 մլն դոլար: