22/08/2017 11:31
Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին
Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 18։00-ից 20։00-ն, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ օգոստեսի 24-ին, Կամերային երաժշտության տանը, ժամը 12։00-ից 13։30-ին, տեղելացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։
Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։