23/08/2017 16:09
Հայկական ArCa և ռուսական «Мир» քարտերը համատեղ ընդունելի են դարձել Հայաստանում և Ռուսաստանում
Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերը հաստատել են հայկական ArCa և ռուսական «Мир» քարտերի համատեղ ճանաչումն ու ընդունումը:
«ArCa и «Мир» քարտերը սկսել են միջհամակարգային փոխգործակցությունը, ինչի արդյունքում հայկական ազգային վճարային համակարգի քարտերով հնարավոր է գործարքներ իրականացնել Ռուսաստանում և հակառակը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Armenian Card» ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը:
Նրա խոսքով, պիլոտային ծրագիրը մեկնարկել էր այս տարվա հուլիսին, այժմ արդեն սկսվել է արդյունաբերական շահագործումը: