23/08/2017 10:59
Ռուսաստանն ու Թուրքիան 820 մլն դոլարի պայմանագրեր են կնքել
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը հայտարարել է, որ ռուսական և թուրքական ընկերությունները 83-րդ Իզմիրյան միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախապես 820 մլն դոլարի պայմանագրեր են համաձայնեցրել, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ցուցադրության բոլոր օրերն անցել են լարված հանդիպումային գրաֆիկով: Ռուսական արտահանման կենտրոնի տվյալներով՝ 196 հանդիպում է անցկացվել, որոնց արդյունքը 820 մլն դոլար արժողությամբ գործարքներն են», - ասել է ռուս գործիչը:
Ավելի վաղ Թուրքիայի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ թուրքական կողմն ու Ռուսաստանը լուծել են առևտրային սահմանափակումների վերացման մասին բոլոր հարցերը: