23/08/2017 15:54
ՖԻՖԱ-ն քննում է Նեյմարի բողոքն ընդդեմ «Բարսելոնի»
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է ՊՍԺ տեղափոխված Նեյմարի բողոքն ընդդեմ «Բարսելոնի», փոխանցում է Sports.ru-ն:
Կազմակերպությունը քննում է իրավիճակը՝ կապված Նեյմարի հորը հավատարմության համար 25 մլն եվրո չվճարելու հետ: «Բարսելոնը» հրաժարվել է վճարում իրականացնել Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության համար:
Քննությունն իրականացվում է «Բարսելոնի» բողոքից առանձին, որով կատալոնացիները Նեյմարից պահանջում են 9 մլն եվրո գումար վերադարձնել: