24/08/2017 09:30
Դանիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի. Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու. «Հրապարակ»
Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնելու ՀՀ նոր դեսպանի պարտականությունները, որոնք դյուրին չեն լինելու։
Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաև հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպանատունը, արդեն մեկնել է երկրից։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից և իր հետ Դանիայից տարել է նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել։
«Դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի, քանի որ բյուջեի սղություն կա, իսկ Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու», - հավելել է թերթը։