24/08/2017 14:59
Հայաստանն ու Բրազիլիան առևտրային և ներդրումային համագործակցության մասին հուշագիր կստորագրեն
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի և Բրազիլիայի միջև «Առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին:
Նախագծով սահմանված են առևտրային և ներդրումային գործունեության ոլորտում համագործակցության ընդհանուր սկզբունքները:
Նախագիծը հիմք կհանդիսանա իրականացնելու համատեղ աշխատանքներ ուղղված հավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: