24/08/2017 13:52
Զիդանն առանց բանակցությունների մինչև 2020 թվականը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ մինչև 2020 թվականը՝ առանց բանակցությունների, հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ մասնագետը չի քննարկել պայմանագրի ֆինանսական մասը: Զիդանն «Ռեալի» հետ երկարաձգել է պայմանագիրն այն պայմաններով, որոնք առաջարկել է «սերուցքայինների» ղեկավարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 45-ամյա մասնագետի աշխատավարձը 4.35 միլիոն եվրոյից հասել է 8-ի: