24/08/2017 17:29
Հոն Թորալը դարձել է «Հալլ Սիթիի» ֆուտբոլիստ
Կիսապաշտպան Հոն Թորալը դարձել է «Հալլ Սիթիի» ֆուտբոլիստ, հայտնում է Sport-express.ru-ն՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը:
Ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրել 3 տարով՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Նա հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:
Ավելի վաղ կիսապաշտպանը հանդես էր գալիս «Արսենալի» կազմում, որի միացել էր 2011 թվականին: Թորալը խաղացել է նաև «Բրենթֆորդում», «Գրանադայում», «Գլազգոյում» և «Բիրմինգհեմում»՝ վարձակալության իրավունքով: