24/08/2017 13:00
Նալբանդյան. Հոգլանդը նոր բան չի ասել, իսկ Հայաստանն արտահայտել է իր դիրքորոշումը
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ԼՂ կարգավորման վերաբերյալ որևէ նոր բան չի ասել, լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ասել է այն, ինչի մասին ասել են եռանախագահող երկրները: Եթե նայեք նրանց հինգ հայտարարությունները, ապա այդ կետերի մասով որևէ նորություն չի ասվել», - նշեց Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր վերաբերմունքը այդ հայտարարությունների վերաբերյալ:
Նախարարը նաև ընդգծեց, որ Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի, խուսափում է որևէ դիրքորոշում արտահայտել և ձևացնում է, որ առաջարկներ և սկզբունքներ գոյություն չունեն: