24/08/2017 17:46
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Թայվանում ընթացող Ունիվերսիադայի չեմպիոն է դարձել
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում ծանրամարտի 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Ունիվերսիադայի հաղթողի կոչումը Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով: Մարտիրոսյանը փորձեց ռեկորդ սահմանել, սակայն մի փոքր չբավականացրեց:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երեկ հենացատկեր վարժության եզրափակչում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը (13.883 միավոր): Դավթյանը հնարավորություն էր ստացել հանդես գալ նաեւ նժույգթափերի եզրափակչում: Այստեղ էլ հայ մարմնամարզիկը 4-րդն էր (14.533 միավոր):