24/08/2017 10:20
Հոգլանդի հրապարակած ԼՂ կարգավորման կետերում «ոչ մի հրատապ կամ նոր բան չկա». Տիգրան Բալայան
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած ԼՂ կարգավորման կետերում «ոչ մի հրատապ կամ նոր բան չկա», այդ մասին Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում օտարերկրյա Foreign Press Centre-ում կլոր սեղան-քննարկման ժամանակ հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը։